ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Կատարը պատրաստ է արաբական երկրների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել

Կատարը պատրաստ է արաբական երկրների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել
30.06.2017 | 23:43

Կատարի ԱԳ նախարար Մոհամադ բեն Աբդուրահման Ալ Թանին հայտարարել է, որ իր պետությունը պատրաստ է արաբական երկրների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստել՝ ճգնաժամը քաղաքական ճանապարհով կարգավորելու համար:

«Կատարը փորձում է վերջ տալ ներկա ճգնաժամին։ Մենք ուզում ենք բանակցությունների սեղանի շուրջ նստել ներկա հարևանների հետ, որպեսզի քննարկենք տարածաշրջանային անվտանգության ու կայունության մասին բոլոր հարցերը»,- ասել է նա։

Ալ Թանին նշել է, որ Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ իր բանակցությունների ընթացքում քննարկել է «հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարները»։
Նրա խոսքով՝ Թիլերսոնը հայտնել է, որ Կատարի համար «բարդ է իրականացնել» արաբական երկրների ներկայացրած պահանջները։ Մուհամադ բեն Աբդուրահման Ալ Թանին շեշտել է, որ Դոհան ճգնաժամի կարգավորման համար այլ միջոց չի տեսնում «քաղաքական ուղուց բացի»։

Դիտվել է՝ 2364

Մեկնաբանություններ